Поиск

Սորոսի հիմնադրամը՝ՀՀ «ստվերային կառավարություն»


Նախորդ իշխանությունները զավթել էին երկիրը և շարունակում էին դա անել թե՛ փաստացի, թե՛ օրենսդրական մակարդակում։Մեր պահանջատիրությունը, իհարկե, ինչ-որ չափով օգնել է հեղափոխության լինելուն։ Պահանջատիրությունը 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» երիտասարդների պահանջատիրությունն էր։ Այդ մասին հայտարարել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:



ՀՀ-ի «գորշ կարդինալ», այսօրվա իշխանությունների տնօրեն ու ֆինանսավորող Սորոսի հիմնադրամը կրկին անգամ քննադատում է նախկիններին՝իրենց բերած կադրերի ապաշնորհ կառավարումն ու տապալումը բոլոր ոլորտներում չեն նկատում՝ձեռնտու չէ:


Սորոսի հիմնադրամի ու ԱՄՆ-ի դեսպանատան կազմակերպած տարբեր քաղաքացիական ակցիաները՝2018թ.-ի գունավոր հեղաշրջման նախապատրաստությունն էին: Նրանք ստուգում էին իշխանությունների ու ուժայինների արձագանքն ու պատրաստում իրենց կադրերին՝փողոց փակելու ու ցույցերի համար:


Սորոսի հիմնադրամն այժմ ՀՀ «ստվերային կառավարությունն» է՝2018թ.-ից սկսած ՀՀ-ն անցել է Արևմուտքի՝անգլո-ամերիկյան ուժերի կառավարման ներքո՝Սորոսի հիմնադրամի կազմակերպչական և ֆինանսական հովանավորչությամբ:

©2020 Լուր ԱյսՕր.