Поиск

«Տիգրան Խզմալյան և ընկերներ» ՍՊԸ-ն՝հակառուսական ցանց ՀՀ-ում


«Ներսում թշնամիներ չկան․ թշնամին միայն դրսում է․ ներսում դավաճաններ են, մարդիկ, ովքեր դրսի թշնամու գործակալներ են․ իրենք չունեն ոչ մի այլ լծակ, ոչ մի այլ միջոց, բացի ֆինանսավորումից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանից, ԿԳԲ-ից, ԳՌՈՒ-ից եւ այլ հատուկ ծառայություններից։ Իրենք ունեն այն, ինչ ունեն՝ իրենց հարստությունները, իրենց միջոցները լրատվական, իրենց ուժը միմիայն այնքան ժամանակ, մինչեւ որ կա պուտինյան չեկիստական Ռուսաստանը»։ Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ, Ազգային ժողովրդավարական բևեռի հիմնադիր անդամ Տիգրան Խզմալյանը։



Արևմուտքի գործակալ և ռուսաֆոբ Խզմալյանը, ով միշտ աչքի է ընկել «տիեզերական» կանխատեսումներով, որոնք այդպես էլ չեն կատարվել, ընդդիմությանը մեղադրում է ռուսական ԿԳԲ-ից և այլ ուժային կառույցներից ֆինանսավորվելու մեջ՝չներկայացնելով ոչ մի փաստարկ:


Իրականում ՀՀ-ի ընդդիմությունը չունի ռուսական հատուկ ծառայությունների աջակցությունը, իսկ այսօրվա իշխանություններն ու Խզմալյանն ու նրա բևեռը սորոսական, ամերիկյան ֆինանսավորում ունեն և նրանց գումարներ են տրամադրում՝ՌԴ-ի դեմ քարոզչություն անելու և ռուսաֆոբ տրամադրություններ տարածելու համար: Տասնամյակներ շարունակ արևմտյան գործակալի կարգավիճակ ունեցող անձինք հարվածում են հայ-ռուսական հարաբերություններին՝կատարելով ԱՄՆ-ի և թուրք-ադրբեջանական կոալիցիայի պատվերները:


Խզմալյանին պետք է նվիրել աշխարհագրության քարտեզ, որտեղ նա կտեսնի 80 միլիոնանոց Թուրքիան և մի քանի միլիոնանոց Ադրբեջանը, որոնք շրջապատում են ՀՀ-ն ու Արցախն ու առաջարկել գտնել լուծում՝ինչպես պետք է ՀՀ-ն իր սակավ մարդկային և ռազմա-տնտեսական ռեսուրսներով դիմակայի հայ ժողովրդին ևս մեկ անգամ ցեղասպանելու նպատակներ ունեցող թուրք-ադրբեջանական տանդեմին: Միգուցե Խզմալյանի կուսակցությունն ու նրա թիմակիցները կզբաղեցնեն 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղն ու ծիածանագույն դրոշներով կփորձեն վախեցնել թուրքական մեկ միլիոնանոց բանակը կամ խաղաղություն մուրան Բաքվից: