Поиск

Տավուշի մարզում բախվել են УАЗ-ն ու ՊՆ համարանիշներով УРАЛ-ը․ կան վիրավորները (ֆոտո)

Տավուշի մարզում, այսօր, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։15-ի սահմաններում Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են УАЗ մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով՝ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ը պապ ու թոռ են, իսկ մեկն էլ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող։


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։



©2020 Լուր ԱյսՕր.