Поиск

2050թ.-ին Փաշինյանի հետ փողոց փակած ժողովրդի մեծամասնությունը զառամյալ ծերունիներ կլինեն

2050թ.-ին Փաշինյանի հետ փողոց փակած ժողովրդի մեծամասնությունը զառամյալ ծերունիներ կլինեն


Եթե 5 տարվա ռազմավարություն ներկայացնեինք, պետք է ասեին՝ ինչու 50 տարվա չեք ներկայացրել: Անդրադառնալով երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած մինչև 2050 թվականի ռազմավարությանը և քննադատություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։



Մանուկյանն ավելի լավ է զբաղվի իր մասնագիտությամբ՝դերասանությամբ, քաղաքականությունը նրա խելքի բանը չէ՝ընդդիմությունը քննադատում է իշխանություններին ծրագրեր չունենալու մեջ, իսկ Մանուկյանը չի կարողանում փաստարկներով հակադարձել և խոսում է 50 տարվա ռազմավարության մասին:


Իշխանություններն այս 3 տարվա ընթացքում ոչինչ չեն արել, սակայն հայ ժողովրդին ստերով են կերակրում 2050թ.-ի մասին՝այդ ժամանակ 2018թ.-ին փողոց փակողների մեծամասնությունը կամ մահացած կլինեն կամ ծերունիներ կլինեն:


Այսինքն, ապիկար իշխանությունները բոլոր ոլորտներում տապալվել են և հանրության ուշադրությունը շեղում են դեպի 2050թ.-ի լավ ու պայծառ ապագա:

©2020 Լուր ԱյսՕր.