Поиск

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝Փաշինյանի պաշտպան ու իմքայլականների կցորդ


«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դառնալու է իշխանության իրական այլընտրանքը: Այդ մասին հայտարարել է կուսակցության անդամ Արման Բաբաջանյանը:



Ռուսաֆոբների ու ամերիկյան գործակալների ակումբը վերջապես դարձավ կուսակցություն՝ «Հանուն Հանրապետության» անվանմամբ:


Այդ կուսակցությունը ՀՀ ներքաղաքական դաշտում ատամներով պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, դառնալով նրանց գրպանային ընդդիմությունը կամ կցորդը: Նրանք պայքարելու են իրական հայրենասիրական ընդդիմության դեմ, սև պիառ են անելու ու Բաբաջանյանին պատկանող սորոսական ֆինանսավորմամբ ԶԼՄ-ներով խոսելու են ընդդիմության դեմ:


Նրանք Նիկոլի հարվածային բրիգադն են լինելու՝իմքայլականների հետ միասին, միասնական ճակատով պայքարելու են ռուսամետ ուժերի դեմ ու սպասարկելու են ԱՄՆ, Արևմուտքի, Սորոսի շահերն ու փորձելու են պիտակավորեն ընդդիմության առաջնորդներին: