Поиск

Արայիկ Հարությունյանը պատրաստում է Արևմուտքը գովերգող սերունդ


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր Էջում գրում է.



«Այս երեխաները լինելու են գրագետ, իրենց իրավունքներն ու պարտականություններն իմացող, վերլուծող ու քննադատող, իրենց երկիրը սիրող, «թացը չորից» տարբերող Անմնացորդ ծառայում եմ այս երեխաներին..»:


Գրագետ սերունդ մեծացնելու համար անհրաժեշտ է նրանց առաջին հերթին հայրենասեր դաստիարակել, այլ ոչ թե ապագայում պոտենցիալ արտագաղթող: Այսօրվա կրթական, սորոսական ծրագրերն, որը ներդնում է Հարությունյանը, այս սերնդից փորձելու են պատրաստել ԼԳԲՏ-ի շահերը սպասարկող, սեփական պատմությունն ու լեզուն չիմացող, արևմտյան՝այլ ոչ թե հայկական, ավանդական արժեքներով ապրող սերունդ:


Հարությունյանի խոսքն ու գործը 180 աստիճանով տարբերվում են՝կազմաքանդելով կրթական համակարգը նա խոսում է գրագետ երեխաների մասին: Այս իշխանությունները կատարելով դրսի պատվերը ցանկանում են ունենալ գլոբալիստական սերունդ, որը բացի Արևմուտքն երկրպագելուց այլ արժեքներ իր մեջ չի կրելու: