Поиск

Սոված երկրում Փաշինյանը 250.000 դոլար է ծախսում իր օդանավի նոր դիզայնի վրա


Ավելի քան 250 հազար դոլար է ծախսվել ՀՀ վարչապետին սպասարկող օդանավի նոր դիզայնի համար:



ՀՀ-ի իմքայլական իշխանությունները՝Փաշինյանն ու անբանների նրա թիմը կրկին քմծիծաղում են ժողովրդի երեսին՝250.000 դոլար օդանավի դիզայնի վրա, երբ երկիրն ունի սոված երեխաներ, հացին կարոտ ծերեր և թոշակառուներ, այդ գումարով հնարավոր էր Գյումրիում տնակներում բնակվողների համար գնել 5 հատ գեղեցիկ բնակարան:


Ոչ՝ավելի լավ է Նիկոլի նոր օդանավի համար գեղեցիկ դիզայն անեն՝փողերը լվացեն, անկուշտի պես լափեն: Իշխանությունների դեմ գործում է ոչ թե ընդդիմությունը, այլ հենց ինքը՝իշխանությունը, նրանք ամեն օր իրենց արարքներով, խոսքերով ու գործնական քայլերով ժողովրդին հանում են իրենց դեմ ու հիասթափեցնում: Ժողովրդի համբերության բաժակը լցվելուն պես այս իշխանությունները թավշյա տարբերակով չեն հեռացվելու՝նրանք փախչելու են:

©2020 Լուր ԱյսՕր.