Поиск

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել բնապահպանական վերահսկողության մասին օրենքում...

Ազգային ժողովում քննարկվում է «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու և օպերատիվ վերահսկողական գործիքակազմ տրամադրելու անհրաժեշտությամբ։



Արթուր Ասոյանն ասաց, որ գործող իրավակարգավորումներով հաճախ ստուգման ընթացքում հանդիպում են դեպքերի, երբ անհրաժեշտություն է լինում տեղում անմիջապես կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը, սակայն գործող իրավակարգավորումները հնարավորություն չեն տալիս նման դեպքերում անհապաղ գործել և անհրաժեշտության դեպքում կասեցնել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը, որը հետագայում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. «Գործող կարգավորումներով նախատեսել ենք տեսչական մարմնին վերապահել հատուկ գործիքակազմ, որի միջոցով տեսչական մարմինը կարող է տեղում անհապաղ կասեցնել տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը։ Տնտեսվարող սուբյեկտի գործունեության կասեցման պարագայում տնտեսվարող սուբյեկտը, եթե դիմում է դատարան, ապա մեր կասեցման որոշումն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, մինչև դատարանի կողմից վճիռ կհրապարակվի և միայն դատարանի որոշմամբ կամ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող է այդ կասեցումն ուժը կորցրած ճանաչվել»,-ասաց Արթուր Ասոյանը։

Վերջինս ընդգծեց՝ այս կարգավորումներով կասեցման գործիքը տեսչական մարմինն օգտագործելու է բացառիկ դեպքերում, սահմանված թվով 10 դեպքերում և այդ գործողություններից դուրս տեսչական մարմինը չի կարողանալու կասեցումներ կիրառել։

Աղբյուր` Փաստինֆո

©2020 Լուր ԱյսՕր.