Поиск

Իմքայլականները պետք է վայր դնեն մանդատները՝նրանք կոմպետենտության խնդիր ունեն



Եթե ոչ պառլամենտում, ապա որտեղ պետք է տեղի ունենա պետության օրակարգային հարցերի շուրջ բանավեճը։



Եվ այդ բանավեճի նախաձեռնողն ու ծավալողը պետք է լինի հեղափոխական մեծամասնությունը, որը պետք է իրականացնի գործադիր իշխանության նկատմամբ բովանդակային պառլամենտական վերահսկողություն։ Այդ մասին ՖԲ իր էջում գրառում է կատարել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Պետության համար օրակարգային հարցերի քննարկումը խորհրդարանական կառավարմամբ երկրներում պետք է տեղի ունենա ԱԺ-ում, սակայն եթե այդ ԱԺ-ը բաղկացած է ոչ կոմպետենտ ու անփորձ երիտասարդներից, որոնց կարևորագույն արժանիքն ոտքեր ունենալն է և Գյումրիից Նիկոլ Փաշինյանի հետևից քայլելն, ապա այդպիսի խորհրդարանն օր առաջ պետք է լուծարվի:


ՀՀ-ի այսօրվա ԱԺ-ում մեծամասնություն են կազմում իմքայլական, սորոսական տարրերը և Սաքունցի մեսիջն ուղղված է նրանց, որ նրանք ավելի ակտիվ լինեն ազգակործան, գլոբալիստական, սորոսական կոնվենցիաները կյանքի կոչելու հարցում:


Այս ԱԺ-ն իր մեծամասնությամբ՝իմքայլականներով, չունի այն կոմպետենտությունը, որը թույլ կտա ՀՀ-ն դուրս բերել լրջագույն մարտահրավերներից՝արտաքին քաղաքական, տնտեսական և այլն:


ԱԺ իմքայլականներն ինչպես պետք է կառավարեն երկիրը պատերազմական պայմաններում՝անգամ սարսափելի է դա պատկերացնել: