Поиск

«90 հազարով 2 երեխաներիս մանկապարտեզի 120 հազար դրամ վարձը ինչպես վճարեմ». ՌԴ մեկնել ցանկացող...


Ինչի˚ համար պետք է այստեղ վարձով ապրենք, եթե տարիների աշխատանքի  արդյունքում ստեղծել, ձեռք ենք բերել տուն և ապրում ենք առանց վարձավճարի: Այս մասին այսօր`սեպտեմբերի 7-ին, կառավարության դիմաց ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:

Քաղաքացին դժգոհում է Հայաստանում աշխատանքի ոչ հարմար ու պատշաճ պայմաններին, ինչն անհնար է դարձնում հացի հարց լուծելը:

«Հավատացեք 2 երեխաների հետ հեշտ չէ: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, փորձել եմ աշխատանք գտնել, ինձ ոչ ոք ժամանակավոր աշխատանք չի տալիս դպրոցում, կամ կրթական այլ հաստատությունում: Իսկ այլ տեղերում աշխատելու համար մեզ առաջարկում են մաքսիմում օրական 2..5,  3 հազար դրամ աշխատավարձ: Եթե ես աշխատեմ օրական 3 հազար դրամ, ամսական ստանամ 90 հազար դրամ աշխատավաձ, երկու երեխաներիս մանկապարտեզի վարձը յուրաքանչյուրի համար 60 հազարական դրամ, կլինի 120 հազար դրամ, ես այդ 90 հազար դրամով  ինչպես և վարձ վճարեմ և  ապրուստի միջոց ստեղծեմ, ուղղակի անհնար է»,-ասաց աՌԴմեկնել ցանկացող ակցիայի մասնակիցն ու հավելեց. «Խնդրում ենք վարչապետին` մեր հարցին անդրադառնա, պահանջում ենք հանդիպում նրա հետ, որ նա պատասխանի մեր հարցերին»:

Հիշեցնենք, որ արդեն մոտ 6 ամիս ՌԴ քաղաքացիներն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք ցանկանում են մեկնել Հայաստանից և բողոքի ակցիա են իրականացնում փակ սահմանների համար, նրանք պահանջում են Հայաստանի Հանրապետության կառավարությունից քայլեր ձեռնարկել, որպեսզի նրանք կարողանան գնալ իրենց ընտանիքների մոտ, մյուսներն էլ արտագնա աշխատանքների մեկնեն: