Поиск

Ոչ մեկ չգիտի, թե որքան դեռ կշարունակվեն մարտական գործողությունները. Տիգրան Աբրահամյան


Ոչ մեկ չգիտի, թե որքան դեռ կշարունակվեն մարտական գործողությունները։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին նախագահի խոահրդական Տիգրան Աբրահամյանը:

« Ակնհայտ է, որ պատերազմին զուգահեռ մարտեր են ընթանում նաև արտաքին ճակատում. չգիտեմ, թե ինչ ինտենսիվության կամ արդյունավետությամբ՝ գնահատական չեմ ուզում տամ։ Բայց անելիքները շատ են։

Ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունում շատ կարևոր է մեր պետականության հիմքում կանգնած մարդկանց առաջին պլան գալը՝ ով որ ֆռոնտում անելիք ունի այնտեղ. մեկը միգուցե ռազմաճակատում, մյուսները մեկ այլ ճակատում։

Պետք է հավաքվել ու խոսել, հասկանալ, թե ինչ, ոնց անենք, որ ստեղծված իրադրությունից դուրս գանք առավելագույնս շահած։

Քաղաքական ամբիցիաները, անձնական հարաբերությունները, մնացած բոլոր գործոնները պետք է դրվի մի կողմ։

Մի բան էլ՝ հապաղելու ժամանակ չկա»։