Поиск

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր...


Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:


Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ Մարտական գործողությունների մասին ամփոփ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից։

©2020 Լուր ԱյսՕր.