Поиск

Դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու. ժամկետային զինծառայողի մայր


ՄԻՊ-ի մոտ փոքր խումբ է գնացել, կգան ու կարծում եմ՝ այստեղից կշարժվենք դեպի ՊՆ, որովհետև որոշակի հարցեր կան ճշգրտելու: Այս մասին այսօր Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը:Նշենք, որ ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են, որ պատերազմին մասնակցած իրենց որդիները կա՛մ շուտ վերադառնան տուն, կա՛մ արձակուրդ ստանան:

Ակցիաների դրական ազդեցության մասին ծնողը նշեց, որ դեկտեմբերի 1-ից զինծառայողները արձակուրդ են ունենալու, բոլորն էլ կարողանալու են արձակուրդ ստանալ: «Քննարկվում է նաև պատերազմած երեխաներին փոխարինելու հարցը, որպեսզի այդ երեխաները ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, իսկ ամենակարևոր հարցը Բերձորի անվտանգության հարցն է»:


Ծնողներից մեկն էլ նշեց, որ արձակուրդ ստանալը պարտադիր է, որպեսզի երեխաները կյանք վերադառնան, բայց ոչ ոք չի մտածում նրանց առողջության մասին: «Ճանապարհի մի կողմում թուրքն է, մի կողմում հայը, նրանց կյանքին վտանգ է սպառնում»: