Поиск

Airbnb-ն հայտարարել է բոլոր երեկույթներն ու միջոցառումներն անցկացնելու գլոբալ արգելքի մասին



Airbnb-ն հայտարարել է բոլոր երեկույթներն ու միջոցառումներն անցկացնելու գլոբալ արգելքի մասին կորոնավիրուսի պատճառով։

Կացարանի համատեղ օգտագործման հարթակը հայտարարել է, որ նաեւ սահմանափակում է բնակարանն օգտագործողների թիվը՝ հասցնելով մինչեւ 16-ի։ «Երեկույթների եւ միջոցառումների համաշխարհային արգելքի սահմանումը բխում է հանրային առողջապահության շահերից»,-սասված է ընկերության հաղորդագրության մեջ։


Արգելքը տարածվում է Airbnb-ի բոլոր ապագա ամրագրումների վրա եւ գործելու է մինչեւ հետագա ծանուցումը։

©2020 Լուր ԱյսՕր.