Поиск

Այսօր մենք ականատես ենք լինում աննախադեպ դեպքերի, ինչը չկար անգամ «Ապրիլյան պատերազմում». Միհրանյան


Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը կապված են տարբեր կապերով, որոնք տարբեր ժամանակահատվածում Հայաստանի հետ ունեցել են խնդիրներ՝ ամեն մեկն իր հարցով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով երեկ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:


Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ըստ քաղաքագետի՝ այսօրվա ադրբեջանական իշխանությունը բռնապետական է և ունի շատ կասկածելի լեգիտիմություն. «Այն, ինչ երկու ամիս առաջ կատարվեց Տավուշում, մեծ հարված էր առանց այն էլ Ալիևի խախուդ իշխանությանը:


Հերիք չի Արցախն են կորցրել, երկու ամիս առաջ էլ Տավուշում նվաստացան»:

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ հայկական կողմը պետք է ավելի զուսպ իրեն դրսևորեր այդ հաղթանակից հետո. «Մեր հաղթանակը տոնելը մեծ դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, ովքեր մեղադրում էին Ալիևին, որ վերջինս միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց ոչ գործել»:

Քաղաքագետը համոզված է՝ այսօր ընթացող մարտերը արցախաադրբեջանական սահմանին Տավուշյան դեպքերի պատասխանն են Ալիևի կողմից. «Ալիևը պետք է իր հասարակության առաջ իր երեսը մաքրեր, որպեսզի իր ժողովրդին նայելու հնարավորություն ունենար»:

Անդրադառնալով այս մարտերում Թուրքիայի ներգրավվածությանը՝ Անդրանիկ Միհրանյանն ասել է. «Մեր տարածաշրջանում Թուրքիան այլ խնդիրներ ունի լուծելու: Էրդողանին և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում այլևս չեն ընդունում որպես անփոխարինելի կերպարի, դրա համար էլ փորձում է իր հնարավորությունները գտնել մեր տարածաշրջանում»:

Քաղաքագետը նշում է, որ գուցե այս պահին Ռուսաստանը որևէ ներգրավվածություն չունենա ընթացող գործընթացներին, ինչից էլ Թուրքիան փորձելու է օգտվել՝ ընթացող մարտերում օժանդակություն ցուցաբերելով Ադրբեջանին:

Անդրանիկ Միհրանյանը այս պահին կարևորում է մեր բանակի պատրաստվածությունը. «Նախ պետք է հասկանանք՝ որքանով է մեր բանակը պատրաստ հակահարված տալու ու դեմ կանգնելու այդ համախմբված երկու ուժերի ճնշմանը: Այսօր մենք ականատես ենք լինում աննախադեպ դեպքերի, որը չկար անգամ «Ապրիլյան պատերազմում» »:

©2020 Լուր ԱյսՕր.