Поиск

Ալեն Սիմոնյանի համար քաղաքականությունը КВН-ի շարունակությունն է


Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և նրանց հետ կապված այլ դերակատարները ո՛չ կարող են, ո՛չ էլ մեծ հաշվով բացի մեկ-երկուսից, ցանկություն ունեն այսօր իշխանության գալու, ու դա զգացվում է, քաղաքացին դա զգում է, որովհետև նրանք զբաղված են իրենց անձնական շահերը պաշտպանելով: Այս մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:



Ալեն Սիմոնյանն իշխանության գալուց հետո սկսել է ավելի սուր հումորներ անել, քան դա անում էր КВН խաղալիս կամ սերիալներում սիրային դերեր մարմնավորելիս: Նա նշում է, որ քաղաքական ակտիվ դերակատարները չեն ցանկանում գալ իշխանության՝կուսակցության հիմնական առաքելությունն է գալ իշխանության և կյանքի կոչել իր ծրագիրը՝դա ի գիտություն Սիմոնյանի:


Ըստ Սիմոնյանի, ընդդիմությունը ցանկանում է առաջ տանել անձնական շահեր՝մոռանալով նշել իմքայլականների շահերը՝պարգևավճարներ ստանալու, շքեղ կյանք վայելելու, թանկարժեք մեքենաներ և տներ գնելու, իսկ հասարակ ժողովրդին տուգանելու՝դիմակների համար, ավելացնելով արագաչափերի քանակն ու մտցնելով բալային համակարգ:


Հարստահարելով սեփական ժողովրդին Սիմոնյանն ու թիմն իրենք են հարստանում՝բա փողոց փակող ՀՀ հպարտ քաղաքացիների տասնյակ խնդիրներն ով է լուծելու: Իշխանափոխությունից հետո դա կանի այսօրվա ընդդիմությունը՝մինչ այդ ժողովուրդը պետք է տեսնի, թե ովքեր են այսօր իշխանության և դուրս գա փողոց՝սա է լուծումը: