Поиск

Ալիևի վտանգավոր մեսիջը Փաշինյանին ու սորոսական գործակալներին

Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Փաշինյանը փաստորեն խնդրում է Իլհամ Ալիևին չհրապարակել գաղտնի տեղեկություններ՝վերելակային և այլ բանակցությունների մասին, որոնք կարող են կործանարար լինել Փաշինյանի ու նրա թիմի ներքաղաքական դիրքերի համար ու դա կարող է հանգեցնել իշխանափոխության: Թե ինչ տեղեկություններ ունի Իլհամ Ալիևը՝Փաշինյանի դեմ ու ինչ է խոստացել Բաքվին Փաշինյանը դեռևս պարզ չէ, սակայն, ինչպես երևում է ենթատեքստից, եթե Փաշինյանը չվերադառնա բանակցային սեղան այն պայմաններով, ինչ ցանկանում են ադրբեջանցիները՝այդ տեղեկությունները կհայտնվեն սոցցանցերում ու կդառնան Փաշինյանի հեռացման պատճառ:

Փաշինյանի վախերին համահունչ են նաև Բաքվից հղվող որոշակի տեղեկատվական արտահոսքերը: Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ դեռևս 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` Հայաստանում իշխանափոխությունից մի քանի ամիս անց, Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը` Արսեն Խառատյանը կապ է հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ` առաջարկելով ուղիղ բանակցություններ վարել: Նշվում է, որ նա իր գործողությունները անմիջականորեն համաձայնեցրել է վարչապետի հետ: Այս տեղեկությունը պետք է ստուգվի ՀՀ ԱԱԾ-ի կողմից, որը ռուսական գործակալներ փնտրելու անօգուտ գործի փոխարեն ավելի լավ է պարզի Փաշինյանի ու նրա սորոսական թիմի՝Խառատյանի անցյալը, գործունեությունն ու ֆինանսական հոսքերը:

Նշվում է, որ Արսեն Խառատյանը առաջարկել է «տարածքներ` խաղաղության դիմաց» բանաձևը, որը առաջին փուլով նախատեսում էր երեք շրջանների «վերադարձը», այնուհետև` համաձայն «Մադրիդյան սկզբունքների»` ևս երկու շրջանի հանձնումը: Եթե այս տեղեկատվությունը հաստատվի ապագայում, ապա Փաշինյանն ու նրա թիմը դատվելու են պետական դավաճանության հոդվածով՝ցմահ:

Փաշինյանը դիտարկել է ուղիղ բանակցությունների հնարավորությունը` առանց միջնորդների, մասնավորապես` Ռուսաստանի: Խառատյանն էլ հավաստիացրել է, որ Փաշինյանն էլ է համոզված, որ պետք է սահմանափակել Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում, քանի որ հայկական նոր կառավարության ռազմավարական խնդիրներից մեկն էլ Ռուսաստանի դերի և ազդեցության թուլացումն է:

Այս մեսիջը համընկնում է Փաշինյանի սորոսական կառավարության վերջին տարիների ու հատկապես վերջին մեկ ամսվա գործունեության հետ, երբ հակառուսական ուժերն ակտիվացել են՝հանդես են գալիս ՌԴ-ի ու նրա նախագահի կոշտ քննադատությամբ, իսկ Փաշինյանն իր ԱԱԾ-ի տնօրենին հրահանգում է ամեն գնով գտնել ռուսական գործակալներ՝լինեն նրանք, թե ոչ՝նրանց պետք է հորինել և գտնել: Սա Փաշինյանի հակառուսական և Մոսկվայի դիրքերի թուլացմանն ուղղված բազմաքայլ կոմբինացիայի մի մասնիկն է:

Բացի այդ, Խառատյանը Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակի դիմաց խոստացել է ապագայում քննարկել նաև ևս երկու շրջանների` Քելբաջարի ու Լաչինի հանձնումը:


Սորոսական, ամերիկյան գործակալ Խառատյանը ՖԲ իր էջում հերքում է վերոնշյալ տեղեկատվությունը՝փորձելով փրկել իրեն և Փաշինյանին հայ ժողովրդի դատաստանից ու պետական դավաճանի հոդվածով ցմահ բանտարկվելու հեռանկարից: Սակայն Խառատյանի ֆեյսբուքյան հերքումն այդքան էլ համոզիչ չէ, եթե Ալիևը հրապարակի Փաշինյանի հետ գաղտնի բանակցությունների ձայնագրությունը, ապա Փաշինյան-Խառատյան տանդեմը կհայտնվի նույն բանտախցում ու կզբաղվի հեղափոխության-հեղաշրջման մասին հուշեր և գրքեր գրելու երկարատև գործընթացով՝բանտում այլ զբաղմունք չկա: