Поиск

Ալեն Սիմոնյանն ու թիմը ժողովրդին լռեցնում են միլիոնավոր տուգանքներով


ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը՝ գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ժուռնալիստների միությունը։


Տարածված հայտարարության մեջ ասվում է.


Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:

Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։


Ալեն Սիմոնյանը փողոցում մարդկանց գլխով հարվածելու ժամանակ հավանաբար ինչ-որ բան ուղեղում վնասել է և այժմ մատնում է իր և իմքայլական իշխանության սարսափն ու խուճապը՝ընդդիմադիր քննադատություններին նրանք պատասխանում են ժողովրդին տուգանքներով լռեցնելով՝միևնույն է՝ոչինչ չի ստացվելու:


Եթե հասարակությունը չկարողացավ իր բացասական կարծիքը սոցցանցերում հայտնի այսօրվա իշխանությունների մասին՝զգուշանալով միլիոնավոր տուգանքներից, մարդիկ դուրս են գալու փողոցներ ու Հանրապետության հրապարակ՝այդ դեպքում արդեն Ալենն ու թիմը փախնելու են՝հավանաբար ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ:


Իմքայլականներն օգտագործում են իրենց վերջին փամփուշտը՝ժողովրդին լռեցնում են տուգանքներով ու ոստիկանական բռնություններով՝դա այսօրվա իշխանությունների տապալման մեկնակետն է:


Տեսնես ԱՄՆ-ի կամ եվրոպական որևէ դեսպանատուն կարձագանքեն իշխանությունների այս հակաժողովրդավարական քայլին: