Поиск

Ալեն Սիմոնյանը շուտով ընդդիմությանը մեղադրելու է Տիտանիկը խորտակելու մեջ


Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում Ծառուկյանի կալանքի հարցի քննարկմանը: Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար: Այդ մասին ՖԲ իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:



Սիմոնյանը կարճ հիշողություն ունի՝COVID-ի ամենաթեժ պահերին նրա հոգևոր հայր Փաշինյանը մարզային հանդիպումներ և ցույցեր էր անցկացնում ու հայտարարում, թե կորոնավիրուսն ում շունն է, իսկ սորոսական իբր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում, որ դիմակ կրել պետք չէ՝կորոնավիրուսը ծանր հիվանդություն չէ:


Այժմ Սիմոնյանը կորոնավիրուսի տարածման մեջ ընդդիմությանն է մեղադրում՝այս աբսուրդի թատրոնի դերասան իշխանավորները շուտով ընդդիմությանը մեղադրելու են նաև Տիտանիկի խորտակման մեջ:


Հանրահավաքների կազմակերպումը թույլ է տվել կառավարությունն իր որոշմամբ՝արտակարգ դրության չեղարկումից հետո՝ընդդիմությունը ցույց է կազմակերպելու բոլոր օրենքներին համապատասխան: