Поиск

Ամերիկյան հետախուզության ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ն ոչնչացնելու ցանկության մեջ


ԱՄՆ կոնտրհետախուզության եւ անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Բիլ Էվանինը Ռուսաստանին մեղադրել է ԱՄՆ-ն ոչնչացնելու ցանկության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: 

Hearst ալիքի հետ զրույցում նրան հարց են ուղղել այն մասին, թե արդյոք Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են ոչնչացնել Ամերիկան: Էվանինը պատասխանել է, որ Ռուսաստանը ցանկանում է, իսկ Չինաստանը՝ ոչ: Ընդ որում, նա հերքել է գաղափարը, թե Ռուսաստանն ավելի լուրջ սպառնալիք է ԱՄՆ-ի համար, քան Չինաստանը:

«Ռուսաստանը չի կարող մեզ ոչնչացնել, եթե միայն միջուկային ռումբ չկիրառի: Չինաստանը որպես էքզիստենցիալ սպառնալիք ավելի շատ հնարավորություններ ու ճկունություն ունի»,-նշել է նա:

Նա նաեւ մեղադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ում քաղաքական եւ ռասայական հակասություններ հրահրելու մեջ:

Էվանինը հավելել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը փորձում են խանգարել ԱՄՆ-ին ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

«Չինաստանն ու Իրանն ակտիվորեն մասնակցում են պատվաստանյութի արտադրության համար մրցակցային պայքարին: Ռուսաստանը բացահայտ հայտարարում է, որ պատվաստանյութ ունի: Օրերս ես կարդացի, որ ՌԴ բնակչության 50 տոկոսը չի հավատում դրան»,-նշել է նա:        

©2020 Լուր ԱյսՕր.