Поиск

Ապրիլյան պատերազմի թեման պետք է զերծ պահել ներքաղաքական մանր հաշիվներից


Բացառված է, որ ապրիլյան հանձնաժողովի որևէ փաստաթուղթ հայտնվի այլ անձի մոտ: Այդ մասին հայտարարել է Աժ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:



Ապրիլյանի հանձնաժողովի նպատակները քաղաքական են՝նրանք որևէ առնչություն չունեն ռազմական գործողությունների հետ՝այդ հանձնաժողովի անդամների 99 տոկոսն ոչինչ չի հասկանում ոչ մարտական գործողություններից, ոչ բանակից, ոչ հետախուզությունից: Նրանք պետք է ապրիլյան պատերազմի հաղթանակը խեղաթյուրեն՝ներկայացնելով այն նախկին իշխանությունների կողմից «ծախված» պատերազմ ու սլաքների մի մասն էլ ուղղակի կամ անուղղակի ուղղեն դեպի ՀՀ-ի դաշնակից ՌԴ-ն:


Սա սորոսական ծրագրերից մեկն է՝ապրիլյան քառօրյայի հայոց բանակի քաջագործություններն ու 18 տարեկանների սխրանքները չեզոքացնել, նսեմացնել միայն թե նախկինների վրա ցեխ շպրտվի:


Ադրբեջանը մի բլուր գրավելու օպերացիայի մասին ֆիլմեր և սերիալներ է նկարահանում, այդ բլուրի գրավումը ներկայացնում որպես հայերի նկատմամբ հաղթանակ, իսկ ապրիլյանի հայոց բանակի սխրանքներն այժմ անհասկանալի կենսագրությամբ, մութ անցյալով ինչ-որ մարդիկ, օրինակ Գյումրիում բոլորին հայտնի Անդրանիկ Քոչարյանը, պետք է մեկնաբանեն, որպես ՊՆ-ի, բանակի թերացումներ, այն ժամանակ գործող իշխանությունների կողմից «սարքված» պատերազմ և այլն:


Բանակն և ղարաբաղյան պատերազմն ու նրա հերոսներին պետք է զերծ պահել ներքաղաքական մանր հաշիվներից ու ինտրիգներից՝դրանից օգտվելու է միայն Ադրբեջանը: