Поиск

Գրեթե բոլոր սմարթֆոնները կկարողանան անլար միանալ ավտոմեքենային



Տասնմեկերորդ Android-ի թողարկումով էապես կընդլայնվի այն սմարթֆոնների ցանկը, որոնք կունենան Android Auto անլար կապի ծառայության աջակցությունը, որը ստեղծվել է գաջեթներն ավտոմեքենաների ներկառուցված համակարգերին միացնելու համար: Google-ի համաձայն` Android Auto-ի աջակցությունը կստանան գրեթե բոլոր սմարթֆոնները, որոնք աշխատելու են Android 11 օպերացիոն համակարգով, հաղորդում է Planet- Today-ը:

Android 11-ում Android Auto ծառայության աշխատանքի համար 5 ԳՀց Wi-Fi է պահանջվում: Ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը, ինչպես նշում են մասնագետները, բավարարում են այդ պահանջը, ուստի աջակցվող սարքերի ցանկը շատ լայն է: Սակայն պետք է հաշվի առնել, որ եվրոպական պետությունների օրենսդրության մեջ լրացուցիչ իրավական պահանջներ կան, որոնք կարգավորում են 5 ԳՀց Wi-Fi-ի օգտագործումն ավտոմեքենաներում:

©2020 Լուր ԱյսՕր.