Поиск

Ինչո՞ւ է գնացել կրակային, ինչո՞ւ է հագել համազգեստ. Իմքայլական պատգամավորը՝ Աննա Հակոբյանի մասին



Երանի՜ թե բոլոր հայ կանայք, բացի իրենց իրավունքների մասին կռիվ տալուց, զբաղվեին նաև այնպիսի գործունեությամբ, որով կապացուցեին, որ կարիքի դեպքում,այո՛, կլինեն տղամարդու կողքին և կպաշտպանեն հայրենիքը:

Զուգվելո՞ւ, բոլորը պատրաստ են, բարձրակրունկ հագնել ու ճոճվելով քայլելո՞ւն, բոլորը պատրաստ են, արհեստական շրթունք, քիթ ու աչք լցնելո՞ւն, շատերը պատրաստ են, բայց ահա զենք բռնելո՞ւն, բոլո՞րն են պատրաստ:

Երկու մաս ունի քննադատությունը .

Ինչու՞ է գնացել կրակային :

Ինչու՞ է հագել համազգեստ:

Ասեմ .

. Սա այն դեպքերից է , որ ցանկալի է հագնել համազգեստ ու նորմալ չէ , որ Շանելի կարճ շորիկով կրակային են գնում կամ էլ շորեր են հագնում ու չգիտեն ուշադրությունը ուր լինի՝ շորն ուղղելուն , թե կրակելուն : Կենցաղում զինվորական համազգեստ հագնելը չեմ ընդունում ցանկացած դեպքում :

. Իրականում գնալու նպատակը ես ընդունում եմ որպես օրինակ և լավագույն օրինակ : Այս օրինակը պետք է նախ և առաջ վերը նշածս կանանց , երկրորդ՝ բոլորին : Խաղաղության կոչով հանդես եկող ցանկացած մարդ՝ նախ պետք է պատրաստ լինի խաղաղության պարտադրելուն , ինչը մեր երկիրը վերջին տարիներին փայլուն կատարում է , ուստի այդ պարտադրանքը ավելի ուժեղ կլինի, եթե բոլորս պատրաստ լինենք : Պատկերացնու՞մ եք , եթե մենք բացի տղամարդկանց մարտական պատրաստության խմբերից , նաև ունենանք կանանց կամավորական պատրաստված խմբեր :


Ես սա առաջարկելու եմ ներառել ԱԺ եկող նոր օրենքում : Դուք կարող եք քարկոծել ինձ , կարող եք կռվել , գրառումս տարածել և նախատել , բայց երեկվա քննարկումները ինձ բերեցին այս մտքին : Շնորհակալություն:

«Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը» : Գ . Նժդեհ

Բարի լույս ազատ Արցախից

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան