Поиск

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷՄԲԱՐԳՈ Է ՍԱՀՄԱՆԵԼ


Սաուդյան Արաբիան թուրքական արտադրության բոլոր տեսակի ապրանքների համար սահմանել է ամբողջական էմբարգո։ Այս մասին հայտնում է թուրքական Cumhuriyet պարբերականը։ Միաժամանակ նաեւ սաուդական իշխանությունները տեղական ձեռնարկությունների վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի վերջիններս Անկարայի հետ առեւտուր չանեն։ Կտուգանվեն այն բոլոր ընկերությունները, որոնք կխախտեն դրված արգելքը։ Սա թուրքական տնտեսության համար լուրջ հարված է լինելու, քանի որ թուրքական ապրանքների վաճառքից Անկարան հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտներ է ստանում սաուդական միապետությունից։ Անցյալ տարի էլ որոշ թուրքական ապրանքատեսակների վրա էին սաուդական իշխանությունները էմբարգո սահմանել։