Поиск

Արարատյան մաքսատան դիմաց բողոքում են հագուստ և կոշիկ ներկրողները



Արարատյան մաքսատան դիմաց բողոքում են փոքր ու միջին ձեռնարկատերերը։ Նրանք ներմուծում են հագուստ և կոշիկ մասնավորապես Չինաստանից և Թուրքիայից։ 

Մաքսազերծման նոր կարգով նրանք ստիպված են լինելու մի քանի՝ չորս և հինգ անգամ ավելի վճարել ներկրված ապրանքի համար։ Նրանք կիլոգրամի համար վճարում էին 5 դոլար 25 ցենտ, հիմա գինը ֆիքսված չէ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից հինգը մուտք են գործել մաքսատուն՝ աշխատանքային քննարկմանը ներկայացնում են իրենց խնդիրը՝ մաքսատուրքերի հետ կապված։

Ներկայացուցչը պնդեց, որ հանդիպումը պետք է առաց ԶԼՄ ներկայացուցիչների լինի։

Բողոքի ակցիայի մասնակիցները ցույցն առավոտյան սկսեցին կառավարության շենքի մոտից, որտեղից շարժվեցին դեպի ՊԵԿ, ապա Արևմտյան մաքսատուն։

Աղբյուր` Փաստինֆո