Поиск

Արմեն Փամբուխչյանը տեղափոխվում է ԱԻՆ՝ որպես փոխնախարար

«Յոթերորդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես որոշեցի գործադիրից գալ օրենսդիր, քանի որ նոր կազմավորվող ԱԺ-ն հեղափոխական թիմ էր հավաքում, և ես որոշեցի մաս կազմել այդ գործընթացին։ Երկու տարի այստեղ գտնվելով՝ ես հասկացա, որ գործադիրում ավելի արդյունավետ ծառայություն կարող եմ մատուցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, ով դեռ մեկ շաբաթ առաջ հայտնել էր մանդատը վայր դնելու և գործադիր տեղափոխվելու որոշման մասին։

Նրա խոսքով, քաղաքական թիմը հավանություն է տվել իր գործադիր տեղափոխվելուն.

«Տեղափոխվելում եմ ԱԻՆ՝ որպես նախարարի տեղակալ»։

Հարցին, թե ի՞նչն էր խնդիրը, կամ ի՞նչն էր անհարմարություն ստեղծում օրենսդիրում, որ ինքը որոշեց վերադանռալ գործադիր, Արմեն Փամբուխչյանը պատասխանեց՝ ամեն ինչ էլ արդյունավետ էր, զուտ իմ խառնվածքին բնորոշ է գործադիրը, ուրիշ ոչ մի խնդիր չկա։

Դիտարկմանը, որ արդյո՞ք այս փոփոխությունը միտված չէ նաև նրան, որ իշխանությունը ամեն տեղ ուզում է իր ներկայացուցիչն ունենալ, Արմեն Փամբուխչյանը արձագանքեց՝ նման բան չկա։

«Որոշումը կայացվել է միայն գործադիրում իմ աշխատելու նպատակահարմարությամբ։ Ես ինքս եմ առաջարկել, որ ինձ տեղափոխեն գործադիր, և առաջարկս հավանության է արժանացել»,- տեղեկացրեց նա։

Հարցին, թե՞ որն է իր առաջին քայլը լինելու ԱԻՆ-ում, Արմեն Փամբուխչյան պատասխանեց՝ այդ հարցի պատասխանը կտա, երբ արդեն կլինի այդ աշխատանքին և ավելի մանրամասն կծանոթանա գերատեսչության խնդիրներին։


©2020 Լուր ԱյսՕր.