Поиск

Մահացավ ավելի շատ մարդ, քան՝ «Տիտանիկի» դեպքում. Շոյգուն խոսել է «Армения» շոգենավի մասին



«Комсомольская правда»-ի հետ զրույցում Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ նախատեսվում է այս տարի արդեն երկրորդ էքսպեդիցիան կատարել Ղրիմի ափ, որտեղ Երկրորդ աշխարհամարտի մեկնարկին գերմանական ավիացիան խորտակեց «Армения» շոգենավը, ինչի արդյունքում մի քանի հազար ուղևոր զոհվեց:


«1941 թվականին գերմանացիները խորտակեցին այդ լողացող հոսպիտալը, որը փորձում էր Ղրիմից դուրս բերել խաղաղ բնակչությանն ու վիրավոր զինվորներին: Սա մարդկության պատմության ընթացքում խոշորագույն ծովային աղետներից մեկն է: Դրա արդյունքում մահացավ անհամեմատ ավելի շատ մարդ, քան՝ «Տիտանիկի» խորտակման դեպքում»,-ասել է նա:

Շոյգուն հայտնել է, որ նավը գտնվում է 1,5 հազար մետր խորության վրա, հիմա ցանկանում են ուսումնասիրել այն ու փաստավավերագրական ֆիլմ նկարահանել: