Поиск

Արսեն Թորոսյանը քմծիծաղում է հայ ժողովրդի երեսին՝մնալով իր պաշտոնում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքում է մամուլում վերջին օրերին համառորեն շրջանառվող լուրերը իր հրաժարականի մասին։


Սորոսական կադրերը փաստորեն ՀՀ-ում ավելի հզոր են, քան պետությունը, ժողովուրդն ու անգամ Նիկոլ Փաշինյանը: COVID-ով ՀՀ-ն աշխարհում ռեկորդակիրներից է, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն, COVID-ի դեմ «պայքարով» ընտանեկան բիզնեսը զարգացնող Թորոսյանը շարունակելու է պաշտոնավարել:


Հասարակությունը պետք է բացի աչքերն ու հասկանա՝1000 մահվան ու տասնյակ հազարավոր վարակակիրների թիվ մեկ պատասխանու Թորոսյանը մնում է իր պաշտոնում՝սա է Փաշինյանի պատասխանը ժողովրդին, որը նրան պետք էր 2018թ.-ին փողոց փակելու թատերական ներկայացման ու իշխանության գալու համար՝հիմա էլ այլևս ժողովուրդը նրանց թիմին պետք չէ:


Սորոսական ցանցն է այսօր ՀՀ-ում ստվերային կառավարություն և կյանքի է կոչում հայակործան ծրագիր, իսկ Սորոսի հիմնադրամի նախագահ Լարիսա Մինասյանն երբ ցանկանում է մատ է թափ տալիս գլխով հարվածելու ոլորտում սև գոտի 4-րդ դան Ալեն Սիմոնյանին, նրանց բոլորի «հոգևոր հայր»՝Ջորջ Սորոսի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու համար: