Поиск

ԱԱԾ-ն պետք է զբաղվի ՀՀ-ի ներսում առկա հակառուսական գործակալներով, ովքեր ուժեղացնում են Բաքվի և Անկար




Ռուսական կենտրոնական իշխանությունը, այսինքն՝ ռուսական վերտիկալը, ուղղահայացը քայքայվել է: Ռուսաստանը չի կարողանում վերահսկել Հեռավոր Արևելքի իր նահանգները: Ռուսաստանը չի կարողանում կազմակերպել իր վասալ Բելառուսում ընտրությունները: Հիմա Մոսկվայի ուժը չի պատում, և այդ իմաստով «դոսյեն» հենց դրա մասին է, որ ՌԴ-ն թուլացել է, ռուսական ագենտներին արդեն հայհոյում են ռուսական լրատվամիջոցները: Նրանք են կազմակերպում այդ «սլիվ» կոչվածները: Այդ մասին հայտարարել է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:



Ամբողջ կյանքում ռուսաֆոբ աշխատած և ծերության շրջանում արդեն մառազմով տառապող Արշակյանն ուրախանում է ՀՀ-ի թիվ մեկ ռազմավարական դաշնակից, անվտանգության երաշխավոր ՌԴ-ի իբր թուլացմամբ: Ինչի վրա է հույսը դրել Արշակյանը՝իմքայլականների ջահելները, թե նրանց սիրելի սորոսական ԼԳԲՏ-ական համայնքը պետք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը: Արշակյանը տարեց մարդ է, նա արդեն ի վիճակի չէ ոչ միայն զենք կրել, այլ տրամաբանական միտք արտահայտել՝հարվածելով ՌԴ-ին ու նրա իշխանություններին նա առաջին հերթին թուլացնում է Հայաստանի անվտանգությունը, բանակի թիկունքն ու ուժեղացնում է Անկարայի ու Բաքվի դիրքերը:


ԱԱԾ-ն ռուսական իբր գործակալական ցանց գտնելու փոխարեն ավելի լավ է զբաղվի Արշակյանի, Խզմալյանի և այլոց հարցերով, ովքեր ամեն օր հակառուսական քարոզչություն են իրականացնում: Սա իսկական գործակալական ցանց է, որը սպառնալիք է ազգային անվտանգությանը: