Поиск

Արտերկրի բուհեր ընդունված շատ երիտասարդներ չեն կարողանում մեկնել երկրից. Նաիրա Զոհրաբյան



Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտերկրի բուհեր ընդունված մեր բազմաթիվ երիտասարդներ սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար գրավոր դիմել էի վարչապետին եւ այսօր ստացել եմ ԿԳՄՍ նախարարի պատասխանը։

Չգիտեմ որքանո՞վ պատասխանը օգտակար կլինի եւ կլուծի ուսանողների խնդիրը, այդուհանդերձ, տեղադրում եմ կառավարության պատասխանը, որպեսզի արտերկրի բուհեր ընդունված եւ ինձ դիմած ուսանողները լինեն իրազեկ»։

©2020 Լուր ԱյսՕր.