Поиск

Հայտնի է Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նիստի օրը



«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը տեղի կունենա վաղը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» համակարգից։

Գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում։ Ավելի վաղ հայտնել ենք, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-րդ մասով, այն բանի համար, որ նա «դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին»։

Նախաքննության վարկածով՝ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել: Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Համացանցում տարածվել է նաեւ միջադեպի տեսագրությունը, որտեղ տեսանելի է, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը մոտենում ու առաջինը գլխով հարված Ա.Դանիելյանին։

Աղբյուր` Փաստինֆո