Поиск

ՁԵՒԱՑՐԵՑ, ՈՐ ԻՐ ԴԵՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՆ ՆՈՐ Է ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ՈՒ ԴԱՐՁԱՎ ...


Արյունաբանականի շուրջ ինտրիգները չեն դադարում։ Այսօր էլ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն է հաղորդել, որ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։  Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում կենտրոնի հաշվապահների օժանդակությամբ յուրացրել է իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»։

Կենտրոնի նախկին տնօրեն, հանրապետական Սմբատ Դաղբաշյանը «Հրապարակի» զանգին պատասխանեց, ասաց, որ կարդում է մեղադրանքի մասին ու խոստացավ իրեն առաջադրված մեղադրանքի մասին քիչ հետո զանգել, իր կարծիքը ներկայացնել։ Ոչ միայն չզանգեց, այլև էլ չպատասխանեց զանգերին , իսկ հետո անհասանելի դարձավ։

Մեր պրակտիկայում շատ են եղել դեպքերը, երբ այս կամ այն համայնքի ղեկավարը իր դեմ հարուցված քրեական գործի մասին տեղեկացել է մամուլից, բայց սա այն դեպքը չէ, քանի որ Սմբատ Դաղբաշյանը նախ վերականգնել է վնասը, երկրորդը՝ ստորագրություն է տվել չհեռանալու մասին։