Поиск

Փաշինյանն որակյալ ասֆալտ է փռում, որպեսզի գյուղերը դատարկվեն լավ ճանապարհներով


Հայաստանում շատ հաճախ պետության պարտավորությունների վերաբերյալ աղճատված պատկերացում կա: Մարդ կա պատկերացնում է, որ պետությունը պետք է իր հացը տա, ջուրը տա, կոշիկը պետք է առնի, շորը պետք է առնի: Այդպես չի, պետությունը պետք է ենթակառուցվածք ստեղծի, իսկ ենթակառուցվածքը ճանապարհն է, օրինականությունն է, հավասար հնարավորությունն է: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Ուշադիր լսեք՝ՀՀ հպարտ քաղաքացիներ, սա այն Նիկոլն է, ով Հայաստանը դրախտի պետք է վերածեր՝նա ասում է՝աղքատներ ու գործազուրկներ պետությունից ոչ մի բան մի ակնկալեք՝միայն ենթակառուցվածքներ, որպեսզի դուք լավ ասֆալտով բռնեք ձեր արտագաղթի ճանապարհը դեպի Ռուսաստան:


Նիկոլն իշխանության չի եկել, որպեսզի ժողովուրդը լավ ապրի՝լավ պետք է ապրեն նա և նրա ընտանիքը, իջևանյան կլանը՝նրա աներձագը, եղբոր որդին, քավորը, մյուս պարապները:


Ժողովուրդը պետք է ուշադիր լսի Նիկոլին՝նա անկեղծ է, նա չի պատրաստվում գեթ մեկ աշխատատեղ ստեղծել, նա ասֆալտ է փռում, իսկ ինչ կուտեք դուք և ձեր երեխաները հեռավոր գյուղերում՝դա արդեն նրան չի հուզում: Հաղթահարեք վերջապես աղքատությունը ձեր ուղեղներում, Նիկոլի համար փողոց փակող ՀՀ հպարտ քաղաքացիներ: Սա է Նիկոլի ու իմքայլականների կոչը ձեզ:

©2020 Լուր ԱյսՕր.