Поиск

Իմքայլականների օրոք ՀՀ-ի սոցիալական խնդիրները միայն սրվել են


ՀՀ-ում աշխատանք փնտրողների թիվը 2020թ. հուլիսի դրությամբ կազմել է 88 հազար 196 մարդ, ինչը 5376 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2019թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից և 5387 մարդով կամ 6.5%-ով ավելի է 2018թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:



ՀՀ-ում 2018թ.-ից մինչև այսօր չի ստեղծվել ոչ մի նոր աշխատատեղ՝ժողովուրդը սա պետք է գիտակցի, այլ ոչ թե լսի իշխանական ԶԼՄ-ներին ու հայտնի ֆեյքերին, թե երկիրը զարգանում է մեծ տեմպերով ու անընդհատ լայքի ասֆալտապատման մասին լուրերը: Ասֆալտով երկիր չեն պահում՝ասֆալտով 1 միլիոն աղքատ չեն կերակրում, ասֆալտով հնարավոր չէ զսպել գյուղերի դատարկումն ու արտագաղթը: Ասֆալտը դա պիար տեխնոլոգիա է, որը կիրառում են այսօրվա իմքայլական իշխանությունները:


ՀՀ-ում առաջնային խնդիրը՝սոցիալականն է, այլ ոչ թե ՍԴ դատավարները կամ այլ ներիշխանական մանր հարցեր, որոնց վրա փորձում են ուղղել ժողովրդի ուշադրությունը: Արտագաղթը չի դադարելու, եթե չլինեն նոր աշխատատեղեր՝նոր տնտեսական հզորություններ մարզերում, գյուղերում:


Իմքայլականների օրոք ՀՀ-ի սոցիալական խնդիրները միայն սրվել են: