Поиск

Քաղաքական իսլամը տեղ չունի Եվրոպայում. Ավստրիայի ԱԳՆ


Ավստրիայի ԱԳՆ Ալեքսանդր Շալենբերգը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցում մեկնաբանել է Վիենայում վերջերս կատարված ահաբեկչությունը:

Այդ կապակցությամբ նա կոչ է արել ավելի սերտ շփվել եվրոպական երկրների եւ դրանց միջազգային գործընկերների հետ պոտենցիալ սպառնալիքները պարզելու եւ մշտադիտարկելու համար:

«Ահաբեկիչները չափազանց սերտ կապված են միմյանց հետ: Մենք պետք է ավելի միավորվենք»,-հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարարը:

Շալենբերգն ընդգծել է, որ քաղաքական իսլամը տեղ չունի Եվրոպայում՝ ընդ որում՝ նշելով, որ հակամարտությունը զարգացել է ոչ թե տարբեր կրոնների կամ ծագման ներկայացուցիչների միջեւ, այլ մարդկանց միջեւ, որոնք հավատում են խաղաղությանը, ժողովրդավարությանը, յուրաքանչյուր մարդու արժանապատվությանը հավատողների եւ դրան չհավատող մի քանի մարդու միջեւ:

©2020 Լուր ԱյսՕր.