Поиск

«Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք. Աստված պահապան»․ Սեդա Ազնավուրն իր աջակցությունն է հայտնել...


Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում քաջալերել է ռազմաճակատ մեկնող հայերին։

«Հայաստանի ոստիկանությունն ու զինվորականները միանում են։ Բարոյական ոգին բարձր է։ Մենք բոլորս սրտով նրանց հետ ենք և թող Աստված պահապան լինի նրանց»,- գրել է Սեդա Ազնավուրը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։