Поиск

Բանակում չծառայած պատգամավորները նախագիծ են ներկայացրել, որով բանակում չծառայածները գումարի դիմաց...



Հարգելի՛ հայրենակիցներ,


Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ հետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան

Նշենք, որ նախագծի 3 հեղինակներից 2-ը՝ Մխիթար Հայրապետյանն ու Արման Բաբաջանյանը չեն ծառայել հայոց բանակում: Ավելին՝ Բաբաջանյանն անգամ դատապարտվել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Analitik.am