Поиск

Աշխարհի ամենամեծ բանկը փողի կարիք ունի

Չինական բանկերը, ներառյալ աշխարհի խոշորագույն վարկային Industrial & Commercial Bank of China (ICBC)  կազմակերպությունը, կանգնած են փողի սղության առաջ և պատրաստվում են ռեկորդային վարկեր վերցնել: Բանկերը նախատեսում են 29 մլրդ դոլար արժողությամբ պարտատոմսեր թողարկել 2020 թվականի սեպտեմբերին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:


ICBC, Bocom և Guangfa  միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի բանկերը համալրեն ֆոնդերն և կայունացնեն իրենց ֆինանսական դիրքերը: Վարկային հաստատությունների կապիտալը հարվածի տակ է հայտնվել կորոնավիրուսային համաճարակի ընթացքում տեղի բիզնեսի կողմից էժան վարկերի մեծ պահանջարկի, ինչպես նաև ապագա վարկի մարումների ուշացման հետևանքով շահույթի անկման պատճառով։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի խոշորագույն բանկերը տասնամյակում շահույթի ռեկորդային անկման են բախվել՝ կապված չվերադարձվող պարտքերի աճի հետ և երկրի իշխանություններին՝ տնտեսության վերականգմանը խթանելու համար օգնության ցուցաբերելու պատճառով: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն, Չինաստանի տնտեսության աճը 2020 թվականին կկազմի ընդամենը 1 տոկոս, ինչը կլինի վերջին 40 տարվա  ընթացքում ամենացածր արդյունքը: