Поиск

Բանկերը, որոնք սպառողական վարկեր են տրամադրում ԱՄՆ դոլարով և Եվրոյով, օրենդրական բացի ներքո են...


Shabat.am-ի խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում կապված Հայաստանում բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերը՝ արտարժույթով (ԱՄՆ դոլար, Եվրո) տրամադրելու և վարկի վերոնշյալ գումարը վարկառուի քարտային հաշվին փոխանցելու առնչությամբ։ Խնդիրը կայանում է նրանում, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 51 մասի` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների, որոնք տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով: Սույն հոդվածի 81 մասի համաձայն` բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը տրամադրում են միայն ՀՀ դրամով: Սա նշանակում է, որ ՀՀ բանկերը, որոնք տրամադրում են սպառողական վարկեր ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, խախտում են վերոնշյալ օրենքը։ Shabat.am լրատվական կայքը հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով պարզաբանել հետևյալը․ 1) Արդյոք ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ նորմատիվ իրավական ակտերով կամ այլ պատկան մարմինների կողմից տրամադրված պաշտոնական պարզաբանմամբ նախատեսված է դեպք, երբ սպառողական նպատակով տրված վարկերը կամ վարկային գծերը հնարավոր է տրամադրել արտարժույթով: Եթե այո, ապա խնդրում ենք մատնանշել օրենքի կետը: 2) Որ վարկատեսակին է պատկանում “քարտային վարկ”-ը, և օրենսդրական որ ակտով է վերջինս կարգավորվում: Եթե “քարտային վարկ” հասկացությունը վարկի տեսակ չէ, ապա ինչու տարիներ շարունակ ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվության մեջ ՀՀ բանկերը այդ դաշտում “քարտային վարկ” տերմինը նշում են որպես վարկի տեսակ և նպատակ: 3) ՀՀ օրենսդրական որ ակտով է սահմանվում, որ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները ըստ օրենքի կարող են սպառողական վարկերը տրամադրել արտարժույթով, գումարը փոխանցելով հաճախորդների արտարժութային, այդ թվում` և քարտային հաշիվներին: ​Ներկայացնում ենք ԱՔՌԱ վարկային բյուրոյի տեղեկատվությունը տարբեր սպառողական վարկերի մասով, որտեղ “Պայմանագրով նախատեսված վարկի գումարը” դաշտում որպես արժույթ նշված է ԱՄՆ դոլար, ինչպես նաև “վարկի տեսակ” և “օգտագործման ոլորտ” դաշտերում տարբեր բանկեր նշում են «քարտային վարկ» տերմինը:   



©2020 Լուր ԱյսՕր.