Поиск

BBC «HARDtalk»-ը մարտահրավեր է նետել Ալիևին. Analitik.am



BBC «HARDtalk»-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը հարցազրույցի մարտահրավեր է նետել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին հաղորդավարը գրել է Թվիթերի իր էջում:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցի արձագանքն արտառոց էր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի: Ի՞նչ կասեք, Իլհամ Ալիև կամ որևէ այլ նախարար Բաքվում»,-գրել է Սաքուրը: