Поиск

Կանայք են բերման ենթարկվել


Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել 61-ամյա Լաուրա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արզումանյան փողոցից բերման է ենթարկվել Շողիկ Գ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: