
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հայտնել է, որ Մարսել քաղաքի 11-րդ և 12-րդ վարչական շրջանները պատրաստակամություն են հայտնել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ինչպես ֆրանսիացի գործիչը նշել է, նախաձեռնության հեղինակներն են շրջանների ղեկավար Սիլվեն Սումետրը և պատգամավոր Ժյուլիեն Քսավիերը:
«Մենք չենք կարող որպես դիտորդ նայել այս էթնիկ զտումներին»,- գրել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։