Поиск

Իմքայլականների խուճապը. Արփի Դավոյանի «շուրթերով» խոսում է Փաշինյանը


Գագիկ Ծառուկյանը գրառում անի և ճիշտ նախադասություն կազմի՝ ֆանտաստիկայի ժանրից է: Այդ մասին հայտարարել է իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը:


Ով էր Արփի Դավոյանը մինչև 2018թ.-ի գունավոր հեղափոխությունը՝ոչ ոք, արդյոք նա նախկինում կհամարձակվեր այդպիսի միտք արտահայտել Գագիկ Ծառուկյանի հասցեին՝իհարկե ոչ:



Իսկ ով է նրան ստիպում կամ տալիս հրահանգներ հանդես գալ այդպիսի վիրավորական արտահայտություններով՝իհարկե նրա հոգևոր հայր Նիկոլ Փաշինյանը, ում շնորհիվ Դավոյանն ունի պատգամավորական մանդատ և հիմարություններ դուրս տալու հնարավորություն: Դավոյանն իր կյանքում ինչ է հասել՝ոչնչի, իսկ Ծառուկյանը կառուցել է բիզնես կայսրություն, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր, ներդրումներ է բերել երկիր՝մի բան, որ երբեք չի արել և չի անելու Փաշինյանը, ով ամբողջ կյանքում զբաղված էր թերթի էջերում մարդկանց վրա ցեխ շպրտելով:


Փաշինյանն իր խամաճիկներին հրահանգել է հարվածել ընդդիմությանը, ինչն և նրա թիմը իրենց կարճ խելքով փորձում է անել, սակայն հասարակությունը տեսնում է, որ 3 տարի ոչինչ չանող ու միայն գումար լափող թիմն իրավունք չունի ընդհանրապես քննադատել որևէ մեկին՝թող նախ սկսեն իրենց ստերից ու չկատարված խոստումներից: