Поиск

20 տարուց մինչեւ ցմահ․ Հայաստանը քրեականացրեց ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային քարոզչությունը


Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովը քրեականացրեց ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային քարոզչությունը, ինչպես նաեւ ցեղասպանության կոչերը։

Նոր օրենքի հեղինակներն են իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները։


Օրենքը խախտողին սպառնում է 8-ից մինչեւ 10 տարի ժամկետով բանտարկություն։ Նույն արարքը, որ կատարվել է լրատվամիջոցներով կամ համակարգչային համակարգով անձանց խմբի հետ նախնական համաձայնությամբ, կպատժվի 10-ից մինչեւ 14 տարի ժամկետով ազատազրկիմամբ։

Նույն արարքը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ իր ծառայողական դիրքն օգտագործելով, կպատժվի 14-ից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ ազատազրկմամբ։

Օրենքի հեղինակների կարծիքով՝ նման խիստ միջոցները թույլ կտան ամբողջ աշխարհին ցուցադրել այս խնդրի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը եւ դառնալ ցեղասպանության քարոզչության դեմ յուրատեսակ առաջամարտիկ։

Նոր օրենքը խորհրդարանն աջակցեց միաձայն՝ 121 կողմ ձայներով։

©2020 Լուր ԱյսՕր.