Поиск

Չարենցավանից մինչև Հրազդան ճանապարհի ձախակողմյան հատվածը ժամանակավորապես փակ է լինելու


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Դրա հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով:

©2020 Լուր ԱյսՕր.