Поиск

Փորձագետները կանխատեսել են նոր ճգնաժամ համաշխարհային տնտեսությունում


Փորձագետները կանխատեսել են նոր խնդիրներ համաշխարհային տնտեսության մեջ մինչեւ տարեվերջ, հաղորդում է Bloomberg-ը։

Մասնագետներն ընդգծել են վերջին շրջանում համաշխարհային տնտեսության վերականգնումը, սակայն բազմաթիվ մտավախություններ դեռեւս արդիական են։


Զարգացած երկրների կառավարություններն արդեն ներդրել են տրիլիոնավոր դոլարներ աջակցող միջոցառումների մեջ, որպեսզի վերականգնեն տնտեսությունը, որքան դա հնարավոր է համավարակի պայմաններում։ Դրա շնորհիվ ԱՄՆ-ում օգոստոսին կտրուկ նվազել է գործազրկությունը, բարելավվել է իրավիճակն անշարժ գույքի շուկայում ։ Չինաստանի տնտեսությունն է վերականգնվում, Գերմանիայում բարգավաճում է արտադրությունը։ Ընդ որում՝ զարգացող երկրները «շունչ են քաշել» դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԱՄՆ-ում օգոստոսին ստեղծվել է 1.4 միլիոն աշխատատեղ։ Ինչպես նշել է Moody's գործակալությունից Ռայան Սվիթը, տնտեսությունը պետք է «պահպանի այդ տեմպը», սակայն առանց ֆինանսական աջակցության դա դժվար կլինի անել։

Կան նաեւ այլ տագնապալի նախանշաններ։ Ավելի վաղ այս ամսվա ընթացքում որոշ խոշոր ապրանքանիշեր հայտարարել են աշխատատեղերի կրճատման մասին։ Նրանցից են Ford Motor Co.-ն ու United Airlines Holdings Inc-ը։

Բացի այդ, ԱՄՆ-ի եւ Չինաստաի միջեւ լարվածությունը կարող է մեծանալ նոյեմբերին կայանալիք ընտրությունների նախաշեմին։ Դա կխափանի բիզնեսի վստահությունը, նշվում է հոդվածում։

Չինաստանում, որտեղ դեռեւս ամիսներ առաջ հնարավոր էր դարձել տեղայնացնել կորոնավիրուսը, սպառողները շարունակաբար չեն ցանկանում գումար ծախսել։ Ընդ որում՝ երկրի խոշորագույն բանկերը հայտնել են շահույթի վատագույն անկման մասին վերջին տասնամյակում անհուսալի պարտքերի պատճառով։


©2020 Լուր ԱյսՕր.