Поиск

Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա չարտերային չվերթների ցանկն ու ժամանակացույցը


ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ամեն օր մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում՝ 02։45, մեկնում՝ 03:35)։

Ս.թ. սեպտեմբերի 10-ին, 15-ին, 17-ին, 22-ին, 24-ին և 29-ին կիրականացվի Սոչի-Երևան-Սոչի չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 16:15, մեկնում՝ 17:15):

Ս.թ. սեպտեմբերի 10-ին եւ 12-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում՝ 09:00, ժամանում՝ 15:00):

Ս.թ. սեպտեմբերի 10-ին, 17-ին և 24-ին կիրականացվի Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 02:15, մեկնում՝ 03:05):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում՝ 11:10, մեկնում՝ 12:10):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:40, մեկնում՝ 22:40):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 14:50, մեկնում՝ 15:50):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, 14-ին, 18-ին, 21-ին, 25-ին և 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 01:40, մեկնում՝ 02:40):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում՝ 17:15, մեկնում հաջորդ օրը՝ ժամը 05:50):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին կիրականացվի Երևան-Թեհրան-Երևան չարտերային չվերթը Armenia Airways ավիաընկերության կողմից (մեկնում՝ 11:00, ժամանում՝ 15:30):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, 18-ին և 25-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 20:30, մեկնում՝ 21:30):

Ս.թ. սեպտեմբերի 11-ին և 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Alrosa ընկերության կողմից (ժամանում՝ 15:50, մեկնում՝ 16:50):

Ս.թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում՝ 22:15, մեկնում՝ 23:45):

Ս.թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Վիեննա-Երևան-Վիեննա չարտերային չվերթը Austrian Airlines ընկերության կողմից (ժամանում՝ 03:55, մեկնում՝ 04:45):

Ս.թ. սեպտեմբերի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Siberia ընկերության կողմից (ժամանում՝ 19:45):

Ս.թ. սեպտեմբերի 12-ին, 19-ին, 22-ին և 26-ին կիրականացվի Բեյրութ-Երևան-Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում՝ 16:45, մեկնում՝ 17։45):

Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Դոհա-Երևան-Դոհա չարտերային չվերթը Qatar Airways ավիաընկերության կողմից (ժամանում՝ 00:50, մեկնում՝ 03:00):

Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Սամարա-Երևան-Սամարա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 22:40, մեկնում՝ 23:30):

Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 10:40, մեկնում՝ 11:30):

Ս.թ. սեպտեմբերի 13-ին, 20-ին և 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 19:20, մեկնում՝ 20:40):

Ս.թ. սեպտեմբերի 14-ին, 16-ին, 18-ին, 21-ին, 23-ին, 25-ին, 28-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում՝ 14:50, մեկնում՝ 16:10):

Ս.թ. սեպտեմբերի 16-ին, 23-ին և 30-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան-Կրասնոդար չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում՝ 15:35, մեկնում՝ 16:25):

Ս.թ. սեպտեմբերի, 17-ին, 24-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում՝ 13:15, մեկնում՝ 14:45):

Չարտերային չվերթների հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

ՀՀ Կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը:

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։