Поиск

Տնտեսությունը տապալած Ավինյանը ցինիկ ժպիտը դեմքին մեկնում է արձակուրդ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կմեկնի արձակուրդ:



COVID-ի դեմ պայքարը տապալած իշխանական թիմի բոլոր անդամները՝Փաշինյան, Թորոսյան, այժմ էլ Ավինյանն արձակուրդ է մեկնում՝այդպիսի ապտակ ու արհամարանք սեփական ժողովրդի նկատմամբ դժվար է հանդիպել այլ երկրում:


Գրեթե 3 տարի ոչ մի տնտեսական ծրագիր կյանքի չկոչած ամերիկյան կադր Ավինյանն այժմ հանգիստ սրտով ու ցինիկ ժպիտով, որը նրա մոտ միշտ առկա էր սրճարաններում առանց դիմակ նստելու ժամանակ, մեկնում է արձակուրդ՝շատ է հոգնել, գիշերները չի քնել ու մտածել է այս ժողովրդի մասին:


Այն հասարակությունն, որն չի ընդվզում այսպիսի վերաբերմունքի դեմ՝արժանի է ունենալ այսպիսի իշխանության ևս մի քանի տարի: Իշխանական թիմը առհամարում է սեփական ժողովրդի կարիքներն ու վայելում է կյանքը՝2018թ.-ին փողոց փակողները թող լայն բացեն աչքերն ու տեսնեն, թե ում համար էին անցնում այդքան դժվարությունների միջով:

©2020 Լուր ԱյսՕր.