Поиск

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ Է ՎԱՐԱԿՎԵԼ «ԲԵՇԻԿԹԱՇԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ


Կորոնավիրուսով է վարակվել թուրքական «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Սերգեն Յալչընը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ակումբի բժշկական հարցերով կոորդինատոր Թեքին Քերեմ Ուլկին։

Ըստ հրապարակման, մարզիկների եւ տեխնիկական անձնակազմի թեստավորումն իրականացվել է Թուրքիայի Սուպերլիգայի հանդիպումների վերսկսմանն ընդառաջ։ Յալչընի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ։ Ձեռնարկվել են միջոցառումներ նրա մեկուսացման համար։


©2020 Լուր ԱյսՕր.