Поиск

COVID-ի դեմ «պայքարը»՝ պնդաճակատ Արսեն Թորոսյանի ընտանեկան բիզնես


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում ներկայացնել: Այդ մասին հայտարարել է նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


Մարդու պնդաճակատությունը, ցինիկությունն ու անամոթությունն ինչ աստիճանի պետք է լինի, որ երկիրն առողջապահական արհավիրքի մեջ ներքաշած անձը՝Թորոսյան Արսենը հրաժարվի հրաժարական տա ու մնա իր պաշտոնում:



Հազարավոր մահեր ու վարակվածներ, իսկ Թորոսյանը հանգիստ խղճով գլուխը դնելու է բարձին, իսկ վերադառնալուն պես թարմ ուժերով սկսի դիմակներ վաճառել ու փողեր փոխանցել իր կնոջ ընկերությանը՝COVID-ի դեմ «պայքարը» Թորոսյանի ընտանեկան բիզնեսն է դարձել՝բիզնես արյան ու մահերի վրա:


ՀՀ իշխանությունները հերթական անգամ ցուցադրեցին իրենց անողնաշար պահվածքը՝սորոսական կադր Թորոսյանին թողնելով այդ պաշտոնում՝այդքան ձախողումներից հետո: Ժողովուրդը պետք է բացի աչքերն ու հասկանա, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին: